Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Պարգև Սրբազանը սպասում է գրինքարտ ստանալուն․ «Հրապարակ»

Պարգև Սրբազանը սպասում է գրինքարտ ստանալուն․ «Հրապարակ»
219
Չորեքշաբթի, 10 մայիսի, 2023 թ., 09:54

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև սրբազանը շուրջ 3 տարի է՝ ԱՄՆ-ում է։ 2020 թ. նոյեմբերին տեղեկացանք, որ նա, առողջական վիճակով՝ սրտի խնդիրներով պայմանավորված, մեկնել է, իսկ 2021 թ. հունվարի 21-ին ազատվեց թեմի առաջնորդի պաշտոնից ու նշանակվեց հատուկ հանձարարություններով հայրապետական նվիրակ:

Վերջին 3 տարին ԱՄՆ-ում նրա կյանքի մասին հանրությունը տեղեկացել է մի քանի լուսանկարից, որտեղ նա հայ համայնքի ներկայացուցիչների՝ դերասան Սոս Կարապետյանի, Շպրոտի ու այլոց ընկերակցությամբ նստած է սեղանի շուրջ։ Սրբազանը վերջին անգամ հանրային խոսք է ասել՝ տեսաուղերձով պատասխանելով Վարդան Ղուկասյանին՝ Դոգին, սակայն Արցախի շրջափակման ու Հայաստանի վիճակի մասին Պարգև սրբազանը չի խոսել։

Մեզ ասացին, որ նա սպասում է գրինքարտ ստանալուն, որ սրտի փոխպատվաստման ենթարկվի, քանի որ ԱՄՆ-ում գրինքարտ ունեցողներն անվճար են վիրահատվում: Մայր Աթոռի հետ կապեր ունեցող մեր զրուցակիցն ասաց, որ Էջմիածնում քչերն են հավատում, որ Պարգև սրբազանը կվերադառնա Հայաստան»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում