Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Պակիստանի միջուկային զինանոցի վրա է նաև Էրդողանի հույսը». Արա Պողոսյան

«Պակիստանի միջուկային զինանոցի վրա է նաև Էրդողանի հույսը». Արա Պողոսյան
203
Չորեքշաբթի, 10 մայիսի, 2023 թ., 20:30

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե Պակիստանում վիճակը հասնի ծայրահեղ մակարդակի, բախումները վերաճեն լայնածավալ և երկարատև քաղաքացիական պատերազմի, դա կունենա բազմամակարդակ ազդեցություն թե´ Մերձավոր Արևելքում, թե´ Հարավային Կովկասում։
Սակայն Պակիստանի ներսում խառնակությունները կարող են նաև մեծ ռեգիոնալ փոփոխությունների հանգեցնել, հատկապես եթե հաշվի առնենք, որ Պակիստանը միջուկային պետություն է, և պարզ չէ, թե ում ձեռքում կհայտնվեն միջուկային մարտագլխիկները։ Ի դեպ, Պակիստանի միջուկային զինանոցի վրա է նաև Էրդողանի հույսը, որ ապագայում այսպես կոչված «թուրանական բանակը» կունենա նաև միջուկային մարտագլխիկներ, ինչը Թյուրքական միությանը ի դեմս Թուրքիայի կդարձնի Մեծ տերության հավակնորդ։
Ահա այսպես, ժամանակակից գլոբալացվող աշխարհում ամեն ինչ կարող են շաղկապված լինել և մեզանից հազարավոր կիլոմետր հեռավորության վրա տեղի ունեցող գործընթացները կարող են նաև մեզ առնչվել»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան