Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«2023֊ի մարտը ռեկորդային է եղել պարգևավճարների մեծությամբ». Իզաբելլա Աբգարյան

«2023֊ի մարտը ռեկորդային է եղել պարգևավճարների մեծությամբ». Իզաբելլա Աբգարյան
444
Հինգշաբթի, 11 մայիսի, 2023 թ., 00:12

Երևան քաղաքի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը գրում է. «58175280 դրամ. ահա այսքան է կազմել 2023 թ.ի հունվարից մարտի վերջ ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կողմից որպես պարգևավճար տրված գումարը։
Այս տվյալներն օրերս պաշտոնապես ինձ տրամադրվել են՝ ի պատասխան մարտի 20-ի հարցմանս։
Ստորև ձեզ եմ ներկայացնում նաև 2022֊ին տրված պարգևավճարների գումարը և հասցեատերերին։
2023֊ի մարտը ռեկորդային է եղել գումարի մեծությամբ։
Հիշեցնեմ, որ երբ Երևանի ավագանին զգալիորեն բարձրացրեց աշխատավարձերը, դա արվեց հիմնավորմամբ, որ այլևս պարգևավճարներ տրվեն միայն բացառիկ դեպքերում՝ աշխատանքային հաջողություններ արձանագրելու դիմաց։
Ինչպես տեսնում եք, դա այդպես չէ, և համայնքային բյուջեն շարունակում է առանձին պաշտոնյաների պարգևավճարների աղբյուր հանդիսանալ»։