«Տիգրան Ավինյանի պահանջով արգելանք է դրվել նաև 168.am-ի հաշիվների վրա». 168.am
![]() 206 Հինգշաբթի, 11 մայիսի, 2023 թ., 14:24 168.am-ը գրում է. «Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը 168.am-ում և կայքի յութուբյան ալիքում հրապարակված «Տիգրան Ավինյան՝ նորահայտ մեծահարուստը» վերտառությամբ տեսանյութի առնչությամբ դիմել է դատարան՝ նյութի հեղինակից՝ Դավիթ Սարգսյանից ու լրատվամիջոցից պահանջելով ներողություն խնդրել, պատիվն, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքել և դրամական փոխհատուցում վճարել: Հիշեցնենք՝ այս հայցով պատասխանողներ են Դավիթ Սարգսյանը և «168 ժամ» ՍՊԸ-ն: Տիգրան Ավինյանն ու նրա ներկայացուցիչը՝ Հարություն Հարությունյանը, հերքման պահանջ մինչ դատարան դիմելը չեն ներկայացրել: Նկատենք, որ հայցը վարույթ ընդունելուց հետո ոչ Դավիթ Սարգսյանը, ոչ 168.am-ը որևէ անգամ ծանուցում չեն ստացել: Ծանուցում 168.am-ը ստացավ միայն այսօր, երեկվա մեր հրապարակումից հետո, այն էլ՝ ոչ թե դատարանից, այլ՝ ԴԱՀԿ-ից: Պարզվեց՝ Տիգրան Ավինյանի ու նրա ներկայացուցչի պահանջով ոչ միայն լրագրողի դրամական միջոցների ու գույքի վրա կալանք 9 միլիոն դրամի չափով դնելու՝ հայցվոր կողմի միջնորդությունն է գործը քննող դատավոր Էդուարդ Ամալյանը բավարարել, այլև «168 ժամ» ՍՊԸ-ի հաշիվների վրա նույն չափով՝ ևս 9 միլիոն դրամ կալանք դնելու միջնորդությունը»: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
