Սոթքի կրակոցներից մինչև ռուսական սալյուտ. «Հրապարակ»
![]() 261 Ուրբաթ, 12 մայիսի, 2023 թ., 09:18 «Հրապարակ»-ը գրում է. «Սոթքի շրջանում հերթական էսկալացիան սկսվեց մայիսի 11-ի վաղ առավոտյան։ Ադրբեջանական ստորաբաժանումները հրետանային, ականանետային կրակ բացեցին Սոթքի մերձակայքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Սկզբում՝ ժամը մեկ, ապա կես ժամը մեկ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում էր իրավիճակի մասին։ Նախ հայտարարվեց, որ հայկական կողմն ունի 2 վիրավոր, հետո թիվը փոխվեց, դարձավ 3, ապա՝ 4։ Ժամը 10-ից ՊՆ-ն սկսեց հայտարարել լարվածության թուլացման մասին, և ժամը 15։00-ին հայտարարեցին, որ հարաբերական կայուն իրավիճակ է տիրում Սոթքում։ Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը նոր էսկալացիան կապեց վաշինգթոնյան բանակցությունների հետ՝ ասելով, որ այն նպատակ ունի խաթարելու բանակցությունների արդյունավետ ընթացքը։ ԱԳՆ-ն էլ հայտարարեց ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի հերթական խախտման մասին։ Իսկ երևանցիներն իրար էին խառնվել՝ զանգում, գրում, հարցնում էին՝ ի՞նչ է կատարվում, նոր պատերա՞զմ է, Վարդենի՞սն են գրավում թուրքերը, ի՞նչ սպասել։ - Հիմա այս փուլն ակտի՞վ է, թե՞ պասիվ։ - Ամեն դեպքում, հրետանային հարվածներից այն կողմ չանցան։ - Ի՞նչ նպատակ ունեն թուրքերը հիմա։ - Ես չունեմ ինֆորմացիա, կարելի է ամեն ինչ ենթադրել։ Սկսած, այսպես կոչված, դիրքերում տեղի ունեցած կենցաղային էպիզոդից, ասենք՝ իրենք մեր մեքենայի վրա են կրակել, մենք՝ իրենց և այլն, վերջացրած նրանով, որ բանակցություններից առաջ Ալիևը մկաններ է ցույց տալիս։ Ընդհանուր տրամաբանությունը պարզ է, բայց ինչից սկսվեց, չեմ կարող ասել։ Մեզ պետք է ժամանակ շահել, քանի որ չգիտենք, թե ինչ է լինելու Թուրքիայի ընտրություններից հետո, չգիտենք, թե ինչքան կտևի ռուս-ուկրաինականը, կարող է աշնանն այն ավարտվի, և նոր իրականություն լինի։ Պետք է ժամանակ շահել ու ապրել։ - Հնարավոր է, որ ռուսական զորքերը բերեն Վարդենի՞ս։ - Հուսանք, բայց, նախ՝ ռուսական զորքը թույլ է, երկրորդ. հարց է՝ կռվելու հրաման ունի՞, թե՞ չէ։ Տեսա՞ք, թե ինչ անշուք շքերթ էր։ Մարդիկ անգամ տեխնիկա չունեին՝ Կարմիր հրապարակով անցկացնելու։ Պարզ է, թե ինչ վիճակում է տեխնիկան։ - Փոխարենը արյունալի սալյուտ եղավ… - Առաջ, երբ չկար ինտերնետ, մարդիկ՝ գյուղերից-բանից, հավաքվում էին, որ սիրուն պատկեր տեսնեն։ Հիմա ինտերնետի առաջ նստած՝ դու կարող ես այնքան սալյուտ տեսնել, որ 24 ժամ նայես, չի վերջանա։ «Սալյուտ», «արձան», «պառադ» հասկացություններն արդեն հնացել են։ Առաջ պառադ էին անում, որ տեսնենք, թե ինչ ունեն, ինչ չունեն, հիմա ամեն րոպե մտնում ես Յութուբ, որը լիքն է ռուսական զենքով»: Մանրամասները՝ թերթի համարում:
|

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
