Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Շարունակեք քննարկել Նիկոլի ժիլետը, Աննայի ջինսը». Նաիրա Կարապետյան

«Շարունակեք քննարկել Նիկոլի ժիլետը, Աննայի ջինսը». Նաիրա Կարապետյան
454
Կիրակի, 14 մայիսի, 2023 թ., 16:48

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տղաներ և աղջիկեր, Եվրոտեսիլը քննարկեցիք, վերջացրեցի՞ք:
Առաջարկում եմ քննարկել, թե ինչու են Նիկոլն ու Իլհամը շտապում և հանդիպում Բրյուսելում հենց հիմա՝ մինչև Թուրքիայի նախագահի ընտրությունների ավարտը:
Ի՞նչ ռիսկեր են շրջանցում թուրքական կողմի ներկայացուցիչերն այս հանդիպմամբ:
Արդյո՞ք Էրդողանի գնալը փոփոխություն կբերի տարածաշրջանային դասավորությանը:
Հավատացնում եմ, մեր երկրի, նաև Եվրոպայի համար սա շատ ավելի կարևոր հետևանքներ ունի, քան Եվրոտեսիլը:
Բայց դուք մի շեղվեք, շարունակեք քննարկել Նիկոլի ժիլետը, Եվրոտեսիլի քաղաքական կողմը, Աննայի ջինսը…»:

Աղբյուրը`   Նաիրա Կարապետյան