Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Կապ չունի, թե Շառլ Միշելն ինչ է բարբաջել». Գագիկ Հարությունյան

«Կապ չունի, թե Շառլ Միշելն ինչ է բարբաջել». Գագիկ Հարությունյան
839
Կիրակի, 14 մայիսի, 2023 թ., 22:36

Լրագրող, փաստավավերագրող, դերասան Գագիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բացարձակ կապ չունի, թե ով ում հետ ինչ է բանակցել, ով է ում հանձնել Արցախը, ով է ում տարածքային ամբողջականությունը ճանաչել և կապ չունի, թե ինչ քարտեզներով... Կապ չունի նաև, թե Շառլ Միշելն ինչ է բարբաջել։
Կապ ունի միայն այն, թե հայ ազգը ի՞նչ դիրքերոշում ունի։ Կախված է մեզանից, մեր ցանկությունից ու մեր որոշումից՝ Արցախը կլինի հայկակա՞ն, թուրքակա՞ն, թե՞ բրիտանական։
Էնպես որ, ավարտեք էդ կոկորդիլոսի արցունքներն ու կեղծ գրառումները։ Մոռացեք անձնական ու նեղ խմբային շահերն ու գործեք հանուն Արցախի՝ էդ դեպքում վերջինիս ճակատագիրն այլընտրանք չի ունենա, քան հայկական լինելն է»։