Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Վահագն Վերմիշյանը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման

Վահագն Վերմիշյանը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման
277
Երկուշաբթի, 15 մայիսի, 2023 թ., 15:48

Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը դատապարտվեց ազատազրկման՝ 8 տարի ժամկետով։ «Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մեղավոր ճանաչեց Վահագն Վերմիշյանին առաջադրված մեղադրանքում՝ դատապարտելով ազատազրկման՝ 8 տարի ժամկետով։
Մեղադրյալներն ութն են՝ Վահագն Վերմիշյանը, Վազգեն Պողոսյանը, Գագիկ Գալստյանը, Ջոն Ֆարխոյանը, Ռազմիկ Խուրշուդյանը, Մուշեղ Ավետիսյանը, Էլեն Գրիգորյանը և Վրեժ Ասրյանը, որոնց համար մեղադրանքի կողմն ազատազրկում է պահանջել, իսկ պաշտպանության կողմը՝ արդարացում՝ արձանագրելով, որ կաշառք ստանալու և կաշառք տալու իրադարձություն տեղի չի ունեցել։ Մյուս մեղադրյալները ևս դատարանի որոշմամբ մեղավոր են ճանաչվել, սակայն նրանց նկատմամբ որպես պատիժ է նշանակվել տուգանքը։
Վահագն Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի դիտարկմամբ՝ տեղի ունեցավ այն, ինչ պետք է կատարեր «Մացո» անունով հայտնի Մնացական Մարտիրոսյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: