Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Թուրքիայում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ. պաշտոնական

Թուրքիայում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ. պաշտոնական
264
Երկուշաբթի, 15 մայիսի, 2023 թ., 18:36

Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի նախագահ Ահմեդ Յեները ներկայացրել է մայիսի 14-ին տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված պատկերը և նշել, որ նախագահի թեկնածուներից ոչ ոք 50+1 տոկոս քվե չի ստացել: Երկրի սահմանադրության համաձայն, մայիսի 28-ին տեղի է ունենալու նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, որ Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով ստացել է 49,62 տոկոս քվե և ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, ով ստացել է 44,89 տոկոս քվե: