«Փաստորեն, Հայաստանի իշխանությունը ԼՂ-ն ճանաչում է Ադրբեջանի տարա՞ծք». հարց՝ Արսեն Թորոսյանին
![]() 322 Երկուշաբթի, 15 մայիսի, 2023 թ., 23:06 ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հարցազրույց է տվել «Ֆակտոր ԹիՎի»-ին: -Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Ալիևի հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերահատատել են տարածքային ամբողջականություն ճանաչելու վերաբերյալ իրենց հանձնառությունը․ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ 29,800 քառակուսի կիլոմետր, և Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքը՝ 86,600 քառակուսի կիլոմետր, որի մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաստորեն, Հայաստանի իշխանությունը ԼՂ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածք։ Ինչո՞ւ։ -Դուք Ձեր խոսքը սկսելիս ասացիք, որ վերահաստատատեցին, այսինքն՝ դա նշանակում է, որ սա արդեն բազմիցս քննարկված, բացատրված, պարզաբանված խոսակցություն է՝ սկսած դեռ անցյալ աշնանից։ Եվ նման հայտարարություն՝ քառակողմ հայտարարություն եղավ Պրահայի հանդիպումից հետո։ Եվ քանի որ դրանից հետո, ըստ էության, բարձրագույն մակարդակով բանակցություններ չէին եղել, այսինքն՝ երկրների առաջնորդների հանդիպումներ տեղի չեն ունեցել, առնվազն այս ձևաչափով, հիմա ևս մեկ անգամ վերահաստատվեց, որ այդ ուղղությամբ ենք առաջ շարժվում։ -Հիմա Լեռնային Ղարաբաղի պատկանելիության հետ կապված է հայտարարությունը։ -Մենք բազմից ենք ասել, որ մենք Ադրբեջանից տարածքային պահանջներ չունենք, և տարածքային ամբողջականության ճանաչումը վաղուց է տեղի ունեցել։ -Հետևում էի սոցցանցերին, ձեզ մեղադրում են՝ ասելով՝ գնացիք Ղարաբաղը ճանաչեցիք Ադրբեջանի տարածք։ -Մի քանի տարի է՝ ասում են, էլի։ Պարտված պատերազմն էլ են ասում՝ տարաք հողեր հանձնեցիք․․․ Հերթական հանդիպումից հետո աղմուկ է բարձրացվում, եկեք դադարեցնենք այս աղմուկը։ Տարածքային ամբողջականությունների մասին թեզը առնվազն Պրահայի հանդիպումից ի վեր կա, բայց մենք բազմիցս հղումներ ենք կատարել մեր կողմից ստորագրված միջազգային համաձայնագրերին։ Հիմա Արցախի մեր հայրենակիցների իրավունքների և անվտանգության մասին է խոսքը, միշտ էլ ասվել է, որ սա ուրիշ վեճ է, ոչ թե տարածքային։ Հիմա մենք գնում ենք կարգավորման, որը, կարծում եմ, պետք է որ ձեռնտու լինի թե՛ ՀՀ-ում ապրող հայերին, թե՛ Արցախում ապրող հայերին։ Առավել մանրամասն՝ տեսանյութում: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
