«Այս երկրի մեջքը կոտրում է քաղքենի մասսան». Հայկ Խանումյան
![]() 502 Երեքշաբթի, 16 մայիսի, 2023 թ., 19:24 Արցախի տարածքային և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանի գրառումը. «Այս երկրի մեջքը կոտրում է քաղքենի մասսան։ Դրանք միջակ բժիշկներ են, կիսագրագետ ուսուցիչներ, ծույլ, ոչինչ չնախաձեռնող բյուրոկրատներ։ Նրանք վատ գիտեն մեր պատմությունը, նույնիսկ իրենց կյանքի օրոք տեղի ունեցած իրադարձությունները։ Դասալիք են, փախչելու կողմնակից։ Նրանց նախընտրած քաղաքական գործիչներն անիմաստ խոսքեր շռայլող, ժամերով խոսող ու ոչինչ չասող, այս երկրի համար ոչինչ չարած մարդիկ են։ Այս մասսան «Ֆեյսբուք»-ում նվնվում է տարբեր անարդարությունների դեմ, բայց միշտ կանգնած է այդ անարդարություններն ստեղծած ուժերի կողքին։ Ու այս քաղքենի մասսան, սովորաբար, իրեն վեր է դասում մնացածից՝ շրջանների բնակիչներից, քաղաքի աշխատավոր կամ իրոք մտավորական մարդկանցից, զզվում է «դիկտատորից», բայց պատրաստ է պառկել երկրի տնտեսությունը մեջ֊մեջ արածների, փողով մարդկանց գնողների, հակադիր կարծիքը ամեն գնով ոչնչացողների տակ։ Եթե խոսենք ռեսուրսների ու իշխանության կենտրոնացման միջոցով Արցախի գոյաբանական խնդիրների լուծման մասին՝ իսկույն կսկսի բողոքել դիկտատորական նկրտումների դեմ, կտարարածի հայաստանյան քարոզիչների բարբաջանքները։ Վախկոտ ու նյութապաշտ է քաղքենին»։ Աղբյուրը` Հայկ Խանումյան |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
