«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ-ն հայտարարություն է տարածել
![]() 278 Երեքշաբթի, 16 մայիսի, 2023 թ., 21:06 «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ Օրենքում կատարված փոփոխությունների համաձայն 2023 թվականի մայիսի 13-ից մեկնարկել է հանրային մուլտիպլեքսում սփռվող հեռուստաալիքների վերադասավորման գործընթացը, որը նախատեսվում է ավարտել սույն թվականի հունիսի 6-ին։ Ելնելով Օրենքի պահանջներից, հեռուստաալիքների վերադասավորումն իրականացվելու է հետևալ հերթականությամբ. Մայրաքաղաքում. 1. «ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔ» ծրագիր 2. «ՇՈՂԱԿԱԹ» ծրագիր 3. «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ ՎԻ» ծրագիր 4. «ՇԱՆԹ» ծրագիր 5. «Ա-ԹԻՎԻ» ծրագիր 6. «ԿԵՆՏՐՈՆ» ծրագիր 7. ազատ սլոթ (ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ)- 8. «ՖՐԻ ՆՅՈՒԶ» ծրագիր 9. «ՆՈՒՌ» ծրագիր 10. «ԲՈՒՆ ԹԻ ՎԻ» ծրագիր 11. «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ծրագիր 12. «5-ՐԴ ԱԼԻՔ» ծրագիր 13. «21 ԹԻՎԻ» ծրագիր 14. «ԱՌԱՋԻՆԻ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԱԼԻՔ» ծրագիր 15. «ՌՏՌ - ՊԼԱՆԵՏԱ» ծրագիր 16. «ՌՈՍԻՅԱ-Կ» ծրագիր 17. «ՄԻՐ» ծրագիր 18. «ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔ. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑԱՆՑ» ծրագիր ՀՀ մարզերում. 1.«ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔ» ծրագիր 2. «ՇՈՂԱԿԱԹ» ծրագիր 3. «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ ՎԻ» ծրագիր 4. «ՇԱՆԹ» ծրագիր 5. «Ա-ԹԻՎԻ» ծրագիր 6. «ԿԵՆՏՐՈՆ» ծրագիր 7. ազատ սլոթ (ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ)- 8. Մարզային ալիք 9. «ՌՏՌ - ՊԼԱՆԵՏԱ» ծրագիր Խնդիրներ առաջանալու դեպքում տեխնիկական խորհրդատվության համար կարող եք զանգահարել 8797 կարճ հեռախոսահամարին։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
