«Բոլորին թվում է՝ միայն 18-20 տարեկան զինվորի ուսերին է սահման պահելը». Կարեն Հովհաննիսյան
![]() 331 Չորեքշաբթի, 17 մայիսի, 2023 թ., 02:06 Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրականությունն այն է, որ թշնամին ատամները սրած կանգնած է սահմանին։ Իրականությունն այն է, որ թշնամին վխտում է հայկական սոցտիրույթում և այսօր դրանցից մեկը հայտնվել էր իմ էջում։ Իրականությունն այն է, որ պատերազմը չի ավարտվել, բայց դեռ շարունակում են միմյանց խանգարել հանուն փառքի, անունի։ Իրականությունն այն է, որ 2020թ․-ի ապտակը սթափեցնող չեղավ այդպես էլ նույնիսկ բանակին մոտ կանգած մարդկանց համար․․․ Իրականությունը զգումը ես, երբ սահմանին են, իսկ հենց այնտեղից հեռանում ես, քեզ թվում է, թե այլևս հարցերը լուծվում են աշխատասենյակներում․․․ Վերջ ի վերջո, իրականությունն այն է, որ գրեթե բոլորին թվում է, որ միայն 18-20 տարեկան զինվորի ուսերին է դրված սահման պահելը, որ սովորական է դարձել զինվորի, սպայի զոհվելու մասին լուրը․․․ Չեմ ալարի ու նորից կասեմ, պատերազմը սարերի հետևում չի, այն մի օր պայթելու է, այն չի լինելու նախորդ ոչ մի պատերազմի նման․․․»։ Աղբյուրը` Կարեն Հովհաննիսյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
