«Միասնական հայրենիքը» պահանջում է կազմակերպել հեռուստաբանավեճ՝ Սամվել Բաբայանի և Ռուբեն Վարդանյանի մասնակցությամբ
![]() 276 Հինգշաբթի, 18 մայիսի, 2023 թ., 20:24 Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի առաջնորդած «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին շրջանում արցախյան ներքաղաքական կյանքում և, մասնավորապես, ս․թ․ մայիսի 18-ին «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման մամուլի ասուլիսում հնչեցվել են ակնհայտ մանիպուլյատիվ մտքեր, որոնց կապակցությամբ «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարում է․ 1. Քաղաքական երկրորդ ուժի՝ «Միասնական հայրենիք» կուսակցության կողմից մշակվել և Արցախի Հանրապետության իշխանություններին, այդ թվում՝ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին են ներկայացվել ոլորտային կայուն զարգացման ծրագրեր և հայեցակետային մոտեցումներ։ Այսինքն՝ Ճակատի ղեկավար Ռ․ Վարդանյանը միանգամայն ծանոթ է «Միասնական հայրենիք» կուսակցության ծրագրային առաջարկներին և ի պաշտոնե պարտավոր էր քննարկել այն՝ ներառելով կառավարության ծրագրում։ Այնինչ իր պաշտոնավարման 111 օրերի ընթացքում Ռ․ Վարդանյանն աչքի է ընկել բացառապես իբրև մեդիադեմք, բայց ոչ որպես իրեն վերապահված ոլորտների կառավարիչ։ 2․ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ի կողմից ներկայացված ծրագրային որևէ քննարկման «Միասնական հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները ներկա չեն գտնվել։ Փոխարենը խորհրդարանական խմբակցությանը ներկայացվել է հաստ թղթապանակ, որը տարբեր ֆոկուս-խմբերի շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքում վերհանված հանրային կարծիք է, ինչն, անշուշտ, պարունակում է հարուստ նյութ և կարող է հաշվի առնվել ապագա ծրագրերի նախապատրաստական փուլում։ 3. «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանին պետական նախարար նշանակելու պահանջով հանրային հավաքը «հայտնի» էր անկախությամբ, տոտալ հակազդեցությամբ, վարչական ռեսուրսի չօգտագործմամբ, ինչպես նաև ոստիկանական և հատուկ ջոկատային ուժերի, հրշեջ-ջրցան մեքենաների կենտրոնացմամբ, դիպուկահարների տեղակայումով և այլն։ «Միասնական հայրենիք» կուսակցությունը դիմում է Արցախի հանրային հեռուստատեսությանը և պահանջում Սամվել Բաբայանի ու Ռուբեն Վարդանյանի մասնակցությամբ կազմակերպել հեռուստաբանավեճ՝ հանրայնացնելու Արցախում ստեղծված ճգնաժամի հաղթահարման նրանց տեսակետներն ու ծրագրային դրույթները»։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
