Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով Գայանե Հակոբյանի (Մարտիրոսյան) ձերբակալման դեմ բողոք է ներկայացվել դատարան
![]() 543 Հինգշաբթի, 18 մայիսի, 2023 թ., 20:30 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին (Մարտիրոսյան) ձերբակալելու որոշումը բողոքարկվել է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հակոբյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ «Տիկին Գայանեի ձերբակալման իրավաչափության դեմ բողոքը ժամը 18:02 մուտք արվեց դատարան: Ձերբակալման բողոքը քննվելու է այսօր ժամը 22-ին Երևան քաղաքի ը/ի դատարանի Շենգավիթ նստավայրում»,- գրել է փաստաբանը: Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 17-ին, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Ըստ Փաշինյանի կնոջը պատկանող կայքի, զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների՝ հետևից ընթացող մեքենան: Աշոտ Փաշինյանը, դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ՝ Գայանե Հակոբյանը։ Հերոսածին մայրն այժմ անազատության մեջ է, նա հացադուլ է հայտարարել: Աղբյուրը` Վահան Հովհաննիսյան |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
