Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ընդունելի չէ, որ տիկին Գայանեն փակի տակ անցկացնի ևս մեկ օր». Ռ. Մելիքյան

«Ընդունելի չէ, որ տիկին Գայանեն փակի տակ անցկացնի ևս մեկ օր». Ռ. Մելիքյան
399
Ուրբաթ, 19 մայիսի, 2023 թ., 14:30

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դատարանի որոշման հրապարակումը՝ վաղը՝ մայիսի 20-ին, ժամը 15:00-ին։
Նիստն իսկապես շատ ծավալուն էր և հագեցած, դատարանն էլ հայտնեց, որ պատրաստվում է հրապարակել որոշումն ամբողջությամբ, այլ ոչ թե միայն եզրափակիչ մասը, իսկ դա ժամանակատար է։ Այս պայմաններում զուտ իրավաբանորեն դատարանի նկատառումներն ընկալելի են։
Սակայն ավելի բարձր արժեքների առումով իհարկե ընդունելի չէ, որ տիկին Գայանեն փակի տակ անցկացնի ևս մեկ օր, ուստի որպես բողոքի նշան՝ քաղաքացիները փակի տակ են պահում Արշակունյաց պողոտան»:

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան