Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանության արշավը շարունակվում է». Տիգրան Աբրահամյան

«Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանության արշավը շարունակվում է». Տիգրան Աբրահամյան
280
Շաբաթ, 20 մայիսի, 2023 թ., 16:42

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գրառումը. «Մայր Աթոռի Դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն ի պատասխան NEWS.am-ի հարցման, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարել էր, թե եթե եկեղեցին ուզում է զբաղվել քաղաքականությամբ, թող կուսակցություն ստեղծի, բավականին թիրախային արձագանք է հնչեցրել:
«Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան, եթե, իհարկե, հաղթահարեն ընդունելության համար սահմանված կրթական շեմը և համոզիչ փաստարկներ ներկայացնեն առողջական բարվոք վիճակի վերաբերյալ»,- շեշտել է Մայր Աթոռի դիվանապետը:
Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանության արշավը շարունակում է, սակայն Մայր Աթոռի պատասխաններն ու հակազդեցությունն առավել կոշտ ու համարժեք բնույթ ունեն»: