Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ուկրաինայի և Հայաստանի իշխանությունները շատ նման են իրար՝ խաբելով ու զոհելով սեփական ժողովրդին». Հոխիկյան

«Ուկրաինայի և Հայաստանի իշխանությունները շատ նման են իրար՝ խաբելով ու զոհելով սեփական ժողովրդին». Հոխիկյան
293
Կիրակի, 21 մայիսի, 2023 թ., 20:42

Լրագրող Նաիրի Հոխիկյանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Տեղին չէ համեմատություն անել, բայց պիտի ասեմ, որ Ուկրաինայի և Հայաստանի իշխանությունները շատ նման են իրար՝ խաբելով ու զոհելով սեփական ժողովրդին։
Ուկրաինայում էլ ժողովրդի թիկունքում գնացին գործարքի ու ամբողջ պետության ճակատագիրը հարցականի տակ դրեցին, Ուկրաինայում էլ խաբեցին ժողովրդին ու ներկայացրին կեղծ տվյալներ իբր հաղթանակների մասին, այնինչ Արևմուտքից ստացվող միլիարդավոր դոլարների զենքը կամ հայտնվում էր կոնտրաբանդայի ձեռքում, կամ օգտագործվում ոչ նպատակային, առանց մասնագետների։
Ուկրաինայում էլ որոշեցին ծախվել Թուրքիային։
Ուկրաինայում էլ շարունակ հայտարարում էին՝ հաղթելու ենք... Տակտիկական նահանջով շուտով անցնելու ենք լայնածավալ հակագրոհի... Բախմուտի համար մարտերը շարունակվում են...
Բախմուտի գրավումից հետո ռուսներն ավելի արագ առաջ կգնան՝ կապիտուլացնելով ամբողջ Ուկրաինան։
Ուկրաինային էլ կօգտագործեն մինչև վերջ, հետո կմասնատեն, իսկ Ուկրաինայի ծախու իշխանությանը դեն կշպրտեն մեկանգամյա օգտագործման իրի նման։
Դասեր քաղենք Ուկրաինայի օրինակից»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան