Սիսիանի ավագանու «Քաղաքացու որոշում» խմբակցությունը հրաժարվում է մասնակցել ավագանու նիստերին
![]() 211 Կիրակի, 21 մայիսի, 2023 թ., 21:36 Սիսիան համայնքի ավագանու «Քաղաքացու որոշում» խմբակցությունը հրաժարվում է մասնակցել ավագանու նիստերին, քանի դեռ դրանք կազմակերպվում և անցկացվում են կանոնակարգի և օրենքների կոպիտ խախտումներով։ Այս մասին հայտարարություն է տարածել ՔՈ կուսակցությունը: «Ավագանու նիստերում տիրող ոչ աշխատանքային մթնոլորտը, խմբակցության բարձրացրած հարցերի, խնդիրների նկատմամբ անառողջ և ոչ իրավաչափ մոտեցումը, ելույթների, երբեմն նաև հարցեր հնչեցնելու անհնարինությունն ուղղակիորեն հարվածում են ավագանու գործունեությանը, խոչընդոտում ավագանու անդամի՝ օրենքով սահմանված իրավունքների իրացումը։ Դա նշանակում է, որ անհնարին է դառնում նաև համայնքի, նրա բնակիչների շահերի պաշպանության առաքելության իրականացումն այն պարագայում, որ քաղաքական մեծամասնությունը որոշումներն ընդունում է օրենքի խախտումներով, կամայական, նիստը վարողի մեծամիտ ինքնավստահությամբ, նույն սկզբունքով են կազմակերպվում ու անցկացվում նաև հանձնաժողովների նիստերը։ Այս պարագայում ուղղակի անիմաստ է դառնում ՔՈ խմբակցության մասնակցությունը նիստերին։ Մենք չենք կարող մեր մասնակցությամբ խրախուսել համայնքի տապալմանը տանող գործելաոճը և անգործություն ցուցաբերել»,- ասվում է հայտարարությունում։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
