Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Իշխանությունը ձևավորված է կերպարներով, որոնց համար բարոյականության գծեր ի սկզբանե չեն էլ եղել». Տիգրան Աբրահամյան

«Իշխանությունը ձևավորված է կերպարներով, որոնց համար բարոյականության գծեր ի սկզբանե չեն էլ եղել». Տիգրան Աբրահամյան
255
Կիրակի, 21 մայիսի, 2023 թ., 22:54

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․ «Կառավարության դիմաց նստացույցը շարունակող հերոսների ծնողների ակցիայի մասին ամեն ինչ արդեն ասվել է:
Եվ նպատակը, և իրավիճակի պատասխանատուները հստակ են, բոլորը նաև գիտակցում են, որ այս իշխանությունից այլ բան դժվար էր ակնկալել:
Մի քանի անգամ լուսանկարել եմ նստացույցը արևի, անձրևի ժամանակ, առավոտյան, կեսօրին, երեկոյան, գիշերը, սակայն հետո չեմ հրապարակել. իմացողն արդեն գիտի, գիտակցողը՝ վաղուց է գիտակցում, իսկ եկող-գնացող քաղաքացիները տարբեր աղբյուրներից տեղեկացել ու եկել են:
Մի բան հստակ է՝ այս իշխանությունը մարդկային լեզու չի հասկանում, ինքն ամբողջությամբ ձևավորված է այնպիսի կերպարներով, որոնց համար բարոյականության գծեր ի սկզբանե չեն էլ եղել ու հենց դրա համար էլ նրանք առանցքային պաշտոնների են:
Իրավիճակը չափազանց բարդ է, սակայն ոչ՝ առանց լուծումների»: