Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Արցախի տերը արցախցին է». Արթուր Ղազինյան

«Արցախի տերը արցախցին է». Արթուր Ղազինյան
373
Երկուշաբթի, 22 մայիսի, 2023 թ., 17:48

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարդը կարող է հանձնել այն, ինչ ունի և կարող է տալ այն, ինչ իրեն է պատկանում:
Չես կարող հանձնել, հրաժարվել ու վաճառել մի բան, ինչը քեզ չի պատկանում. սա իրավաբանորեն որակվում է խարդախություն:
Հ.Գ. Արցախը ոչ մեկի գրպանում չի, որ հանի տա ադրբեջանին, Արցախը Հայաստանին չի պատկանում, որ Հայաստանը հրաժարվի ու հանձնի ադրբեջանին:
Նիկոլ Փաշինյանը Հայաստան չի, դա թյուրիմացություն է, որ ժամանակավոր օկուպացրել է Հայաստանի իշխանությունը:
Արցախի տերը արցախցին է և միայն արցախցին կարող է հրաժարվել Արցախից: Քանի դեռ արցախցին ապրում է իր հողի վրա, իր տանը, ոչ մի ավանտյուրիստ չի կարող վաճառքի հանել ու հանձնել Արցախցու տունն ու հողը:
Իսկ Արցախցին ամուր և համոզված կանգնած է իր մայր հողի վրա...»:

Աղբյուրը`   Արթուր Ղազինյան