«Առևանգման մեղադրանքը կարդալիս՝ անգամ նախատեսվող պատժաչափը ընթերցեց». իրավապաշտպան
![]() 230 Երկուշաբթի, 22 մայիսի, 2023 թ., 18:48 Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսից հետո իրավապահ մարմինները ևս մեկ ցուցում ստացան։ Վճռական ասաց, որ բողոքը հետ չեն վերցնի, ասաց, որ տեսանյութեր չեն նայել, որդու հետ է խոսել և սա լրիվ բավարար է պատկերացում կազմելու տեղի ունեցածի մասին։ Խոսքն այնքան ուղիղ է, որ գլխավոր դատախազն այլ բան չի կարող հասկանալ, քան այն, որ զոհված զինծառայողի մայրը պետք է մնա կալանքի տակ։ Նիկոլ Փաշինյանն առևանգման մեղադրանքը կարդալիս անգամ նախատեսվող պատժաչափը ընթերցեց՝ 4-8 տարի ազատազրկում։ Սա էլ դատարանի համար, գիտեք Մնացական Մարտիրոսյանն էլ իր տեղում է։ Այս օրերին առևանգում բառը գործածվում է անկաշկանդ, որպես վերջնական իրողություն, կարծես ապացույցների կարիքն էլ չկա։ Սակայն հմուտ իրավաբաններն ասում են, որ այս միջադեպում առևանգման հանցակազմն իսպառ բացակայում է, այն որպես մեղադրանք կյանք չի կարող ունենալ»։ Աղբյուրը` Ժաննա Ալեքսանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
