«ՀՀ դավաճանության (կառավարության) ղեկավարը, խաղաղության դրոշակը ձեռքին` Հայաստանը կարող է վերածել երկրորդ Ուկրաինայի». Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է․ «ՀՀ գլխավոր դավաճանի ասուլիսին զուգահեռ, Երևանում ամերիկյան դեսպանատունը հայտարարեց ԱՄՆ պաշտպանության նախարարության երկու բարձրաստիճան ներկայացուցիչների ժամանման մասին։ Ըստ հայտարարության, ՀՀ բարձրաստիճան դավաճանների հետ հանդիպման նպատակով, Հայաստան են ժամանել ԱՄՆ ՊՆ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսը և Փաթրիկ Փրայորը:
ԱՄՆ ռազմական ոլորտի պրոֆեսիոնալ ծառայողներն ի՞նչ համագործակցության մասին են պատրաստվում խոսել Հայրենիքը հանձնելու պատրաստ բարձրաստիճան դավաճանների հետ: Նկատի ունենալով Նիկոլի հայտարարությունը, որն ուղղված է Արցախը հանձնելուն, հետևաբար նաև Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելուն, ապա բավական հետաքրքիր է, թե ի՞նչ հետևանքների կհանգեցնի այս այցը։
Կա մտավախություն, որ ՀՀ դավաճանության (կառավարության) ղեկավարը, խաղաղության դրոշակը ձեռքին՝ Հայաստանը կարող է վերածել երկրորդ Ուկրաինայի: Գլոբալ շահերի տեսանկյունից հոգ չէ, որ հայ ժողովուրդը, Հայաստանն ու Արցախը ոչ միայն ավերակների կվերածվեն՝ ինչպես Ուկրաինան, այլ կարող են ամբողջովին զոհաբերվել: Սակայն գլոբալ խաղատախտակի համար, այս պահին, կարևորը ոչ թե հայ ժողովրդի ապագան է, այլ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն ու Իրանին օղակի մեջ վերցնելն է:
«Սասնածռերի» աչքը լույս:
Հ.Գ.
Ի դեպ՝ Վրաստանի կառավարությունն առայժմ կարողանում է խուսափել այդ հեռանկարից»:

ՔՊ-ական պատգամավորի եղբայրը 300 հազար դրամանոց «Opel»-ը 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին»․ Վազգեն Սաղաթելյան
4721:48
Սարգիս Հայոցյանն ազատվել է բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից
5621:18
«Հայաստանում հիբրիդային վարչակարգը ստանում է ավտորիտարացման բնույթ»․ Արա Պողոսյան
5920:06
«Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է»․ Ռուբեն Մխիթարյան
8319:42
«Այս իշխանությունն իր ձեռքերն է տաքացնում Երևանում կատարված և կատարվող շինարարությունների վրա»․ Ոսկան Սարգսյան
7019:24
«Այլանդակ բառամթերքով իշխանամետներն անձեռնմխելի են, իսկ ընդդիմադիրները մանրադիտակի տակ են»»․ Դերենիկ Մալխասյան
6719:00
«Համաշխարհային հակամարտության սկսվելու հավանականությունն ամենաբարձրն է 1945 թվականից ի վեր»․ Մեդվեդև
17018:08
«Մեր երկար ձեռքը կհասնի ձեզ». Նեթանյահուն նախազգուշացրել է Իսրայելի հակառակորդներին (տեսանյութ)
16017:43