«Մի´ մոռացեք, որ հինգ տարում երեք կորստաբեր պատերազմ եք բերել մեր ժողովրդի վրա». Զաքարյանը՝ ՔՊ-ականներին

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է․ «ՔՊ տխրահռչակ մեծամասնությունը, նորից հայ մարդուն վախեցնող էժանագին վարկած է դրել շրջանառության մեջ: Ասում են, որ եթե Արցախն ու Հայաստանի մի շարք տարածքներ չհանձնենք՝ պատերազմ է լինելու: Փաստորեն, ըստ այս մանկուրտների, ստացվում է, որ ընդդիմությունը երբ ասում է չի կարելի Հայրենիքը վաճառքի հանել, ուրեմն պատերազմ է ուզում:
Հատուկ մանրումեծ ՔՊ-ականների համար նորից եմ ասում, եթե իրական խաղաղություն եք ուզում՝ ուրեմն կարողացեք պաշտպանել ձեր պետության շահերը: Եվ մի´ մոռացեք, որ հինգ տարում երեք կորստաբեր պատերազմ եք բերել մեր ժողովրդի վրա: Որովհետև տեսակով տգետ եք և դավաճան: Որովհետև չգիտեք, թե ի՞նչ բան է պետություն ղեկավարելն ու Հայրենիք պահելը: Որովհետև չգիտե´ք ժողովրդի իրական անվտանգության անփոխարինելի արժեքը: Որովհետև չե´ք հասկանում, թե ո՞րն է մեր ազգային շահը: Որովհետև տարածաշրջանում անվտանգություն արտադրողից, երկիրը վերածել եք օտարից անվտանգություն մուրացողի:
Դուք այդպես էլ չեք հասկանա մեր խաղաղասեր ու արժանապատիվ ժողովրդի իրավական պայքարի իմաստը: Դուք ցանկանում եք նրան վերածել ոգով ստրակացած, կոտրված ու կախյալ մի զանգվածի, որը չկարողանա իր Հայրենիքում տեսնի ու կառուցի իր ապագան:
Հասկացեք վերջապես, ա´յ անուղեղ կամակատարներ: Ընդդիմությունը պատերազմ չի ցանկանում, դրա համար էլ փորձում է բռնել ձեր դավադիր ձեռքը, որը տարեցտարի ավելի ու ավելի ծանր վիճակի մեջ է դրել մեր բոլորի երկիրը:
Նախորդ իշխանությունները խաղաղություն էին բերել, պատերազմի վտանգը հեռու էր յուրաքանչյուր հայի տանից: Պատերազմի գաղափարից նույնիսկ մեր թշնամին էր վախենում: Եթե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն էլ ձեր պես մտածեին, ապա վաղուց մենք Հայրենիք ու պետություն չէինք ունենա:
Եվ հիշե´ք, որքան էլ, որ ճամարտակեք, փաստը մնում է փաստ: Դու´ք եք պատերազմը և նրա սպառնալիքը փաթաթել մեր ժողովրդի գլխին: Դու´ք եք հանձնել մեր անվտանգության գոտիները՝ դիմացը ոչինչ չստանալով: Դու´ք եք փոշիացրել մեր ժողովրդի անվտանգության ներքին ու արտաքին ռեսուրսները: Դու´ք եք հրահրել ներքին անհամերաշխության խուլիգանական քաղաքականությունը: Դու´ք եք խաբել և դավաճանել Արցախին ու Հայաստանի ողջ ժողովրդին: Եվ այդ պատմական փաստից ու պատասխանատվությունից փախչելու տեղ չե´ք ունենալու:
Եթե այսօր երկրի ոստիկանները, փողի (աշխատավարձի) խաթր ձեզ դեռ պաշտպանում են, ապա վաղը չեն պաշտպանելու, և դուք մեն-մենակ եք մնալու ձեր դավաճանական կենսագրության հետ:
Առայժմ այսքանը»:

«Կաթողիկոսը հոգևորականին զրկել է կարգավիճակից․ սա չի կարող համարվել հանցագործություն»․ Արա Զոհրաբյան (տեսանյութ)
3718:42
«ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը»․ Մայր Աթոռ
5018:30
«Վտանգավորն այն է, երբ իշխանությունն իր քաղաքական հայեցակարգը հռչակում է «իշխող գաղափարախոսություն»»․ Սուրեն Սուրենյանց
5118:12
«Հայ հերոսներին ինչ-որ «կարևոր» մեկը թույլ չի տալիս դիմել ՄԻԵԴ, որ չվնասեն «խաղաղության հարթակին»»․ Լապշին
10717:36
«Իշխանությունը կփորձի մեկ օրում փակել մի պատմական էջ և բացել մյուսը»․ Արմեն Հովասափյան
6317:12
«Այս թոֆիգները բոլորիս են վիրավորում»․ Արա Պողոսյան
6416:54
«Բա խլեք ձեռներից, տվեք թող ապրեն»․ Տիգրան Պետրոսյան (տեսանյութ)
7616:42
Պուտինն առցանց է քվեարկել Պետդումայի ընտրություններում (տեսանյութ)
10616:18