«Ֆրանսիայում սկսել ենք «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավաքը». Թովմասյան

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քանի որ Սփյուռքի մի շարք հայրենակիցներ պարբերաբար դիմում են ինձ՝ իրենց համայնքներում ևս ստորագրահավաքը կազմակերպելու խնդրանքով, խորհրդանշական ակցիա սկսեցինք Ֆրանսիայում։
Ինչո՞ւ հենց Ֆրանսիայում, որովհետև Ֆրանսիան այն առաջին և բացառիկ երկրներից է, որ նախագահի մակարդակով բարձրացրել է Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցի անհրաժեշտությունը և բարձրացրել է այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը կարևորագույն այդ հարցի մասին բնավ չէր խոսում։
Ֆրանսիայում իրականացվող ստորագրահավաքին, ցավոք սրտի, կարող են մասնակցել միայն Հայաստանի քաղաքացիություն և Հայաստանում ընտրելու-ընտրվելու իրավունք ունեցող մարդիկ. նպատակն այն է, որ այս կարևոր գործընթացի մասնակիցը դառնան հենց Հայաստանի ընտրողները։
Ստորագրահավաքը կշարունակվի մինչև կիրակի: Կիրակի օրը՝ Փարիզի Իսի լե Մուլինո (Issy-les-Moulineaux) համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում։
Հ.Գ. Ֆրանսիայում ապրող մեր բոլոր հայրենակիցները կարող են կապ հաստատել ինձ հետ՝ տեղի և ժամի հետ կապված տեղեկատվություն ստանալու համար»:



«Երկրաշարժ՝ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք»․ ՆԳՆ ՓԾ
5413:24
«Միրգ-պտուղ-բանջարեղենի վրա դիխլաֆոս են փչում»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
7311:24
«Թանկացումն ինքնին բարեփոխում չէ»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
6810:48
«Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժի». Արման Եղոյան (տեսանյութ)
6310:13
Աժ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6310:12
«Լրջանալու պահը շարունակական բաց թողնելն արդեն ազգային վատ բնավորություն է դարձել». Մարգարիտ Եսայան
5909:54
«Մանկապղծության նոր դեպք է արձանագրվել»․ «Հրապարակ»
8009:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
6608:24