Հինգշաբթի, 17 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Մենք պատրաստ ենք քննարկելու ձեր առաջադրած բոլոր սոցիալական խնդիրները»․ Նարեկ Կարապետյան

«Մենք պատրաստ ենք քննարկելու ձեր առաջադրած բոլոր սոցիալական խնդիրները»․ Նարեկ Կարապետյան
38
Այսօր, 14:54

«Մենք իրավունք ունենք լսումներ կազմակերպել, որտեղ կարող է ներկա լինեն մինչև 70 մարդ, եկեք այդ օրակարգը բարձրացնենք»,- ԱԺ դիմաց բողոքի ակցիա անցկացնող արցախցիների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարպետյանը։ «Կան հարցեր, որոնք քաղաքական են և ՔՊ-ն ամեն ինչ է անելու, որ դրանք չլինեն, փորձենք սոցիալական հարցերով ցուցակ կազմենք, թե ինչ գործիքակազմ կարող ենք առաջարկել, որ պետությունը լուծի այդ հարցերը։
Մենք մեր կողմից ինչ պետք ա, ինչքան պետք ա այդ մասին հանձնաժողովներով, հնարավոր բոլոր միջոցներով կբարձրաձայնենք, կաջակցենք։ Մենք պատրաստ ենք, եկեք իրար հետ քննարկենք ձեր առաջադրած բոլոր սոցիալական խնդիրները»,- նշել է ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։