Հինգշաբթի, 17 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«1 մետրի փոփոխության դեպքում հանրաքվե պետք չի, եթե տարածքի փոփոխություն լինի, կլինի հանրաքվե»․ Նիկոլ Փաշինյան

«1 մետրի փոփոխության դեպքում հանրաքվե պետք չի, եթե տարածքի փոփոխություն լինի, կլինի հանրաքվե»․ Նիկոլ Փաշինյան
33
Այսօր, 15:00

«Սահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա հանրաքվեի անհրաժեշտություն, թե չկա»,- այս մասին այսօր ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ Տիգրանակերտի հետ կապված՝ հանրաքվե անցկացվելո՞ւ է թե՞ ոչ։

«Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի տարածքի փոփոխությունը ենթադրում է հանրաքվե։ Բայց եթե մի մետրի մասին լինի խոսքը, դրա համար հանրաքվե պե՞տք է, թե՞ պետք չէ, իհարկե պետք չէ, որովհետև տարածքի փոփոխություն չկա, իսկ եթե ընթացքում կպարզվի, որ տարածքի փոփոխություն է տեղի ունենում, այդ ժամանակ հանրաքվե կլինի։ Ես ասել եմ՝ կա անկլավների պրոբլեմ, և պետք է հասկանանք՝ ոնց ենք լուծում, հնարավոր բոլոր տարբերակների մասին ասվել է։ Թե որ տարբերակը կլինի՝ այդ մասին չկա որևէ պայմանավորվածություն»,- պարզաբանեց Փաշինյանը։

« 1 մետրի փոփոխության դեպքում հանրաքվե պետք չի, եթե տարածքի փոփոխություն լինի, կլինի հանրաքվե»․ Նիկոլ Փաշինյան