Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Լուկաշենկոն հայտարարեց միջուկային զենքի տեղաշարժման մեկնարկի մասին

Լուկաշենկոն հայտարարեց միջուկային զենքի տեղաշարժման մեկնարկի մասին
340
Հինգշաբթի, 25 մայիսի, 2023 թ., 20:18

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, թե որտեղ և որքան միջուկային զենք կտեղադրվի Բելառուսի տարածքում։
«Մենք պայմանավորվել ենք միջուկային զենքի տեղակայման մասին՝ որտեղ, որքան զինամթերք: Մեզ որոշում էր պետք, այն կընդունի Ռուսաստանի նախագահը: Նա ընդունեց այն ճիշտ այնպես, ինչպես խոստացել էր»,- ասել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահը չի նշել թիվը և գտնվելու վայրը: