ՀՀ ԶՈՒ 2 մոլորված զինծառայողները Ադրբեջանում ձերբակալվել են

«Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ մայիսի 26-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում ձերբակալվել են ՀՀ ԶՈՒ զինծառայողներ՝ Հարութ Հովակիմյանը և Կարեն Ղազարյանը՝ ամբողջությամբ զինված զինամթերքով՝ ապօրինի հատելով պետական սահմանը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ 2 զինծառայողների հետ կապն ընդհատվել է և կատարվում են որոնողական աշխատանքեր:
Ավելի վաղ, ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, թե իբր սահմանագոտու հարավարևելյան հատվածում հայկական կողմը դիվերսիոն-ներթափանցման փորձ է կատարել, ՀՀ ՊՆ-ն հերքել էր:
Այսօր՝ մայիսի 27-ին, ՀՀ ՊՆ-ն մեկ այլ հաղորդագրությամբ հայտնեց, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան:

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
24004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
25404.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
25104.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
27504.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
26403.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
28903.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
28403.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
69002.11.2026, 20:00