«Փորձ են անում «դիվերսիա» կարել` ՀՀ 2 զինծառայողներին ծանր հանցագործության մեջ մեղադրելով». Տ. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է. «Ադրբեջանցիները երեկվանից հոլիվուդյան ոճի մոտիվներով փորձ են անում «դիվերսիա» կարել՝ ՀՀ 2 զինծառայողներին ծանր հանցագործության մեջ մեղադրելով:
Նախ տրվեց, որ ՀՀ-ից դիվերսիոն հարձակում է տեղի ունեցել, ապա թեման զարգացրեցին այլ ուղղությամբ՝ մեղադրելով ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող բնակավայրում, քաղաքացիական անձի սպանության մասին:
Ակնհայտորեն Ադրբեջանում փորձում են ստանալ ճիշտ այնպիսի պատկեր, ինչպիսին գրանցվել էր Նախիջևանի ուղղությամբ 2 ադրբեջանցիների ՀՀ ներթափանցումից ու Կապանի հատվածում քաղաքացիական անձ սպանելուց:
Իհարկե այն տարբերությամբ, որ եթե ՀՀ-ի տարածքում ադրբեջանցիներն իսկապես ներթափանցել ու մարդ էին սպանել, մեր զինծառայողներն ադրբեջանական սցենարի իրագործման նպատակով, ամենայն հավանականությամբ, առևանգվել են:
Եթե նույնիսկ խնդիրը մոլորությունը լինի, ինչի հավանականությունը, կարծես, բարձր չի, իրավիճակը դրանից չի փոխվի»:

«Իրանի նախագահի հետ հանդիպումը նախաձեռնվել է, որպեսզի աղաղակող չլինի դիսբալանսը». Հակոբ Բադալյան
4803:00
«Ալեն Սիմոնյանն իր վրա պատասխանատվություն է վերցնում». Դերենիկ Մալխասյան
5501:36
«Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք». Վահե Հովհաննիսյան
7900:18
«Իրանի չար ռեժիմը կընկնի ավելի շուտ, քան ոմանք կարծում են». Նեթանյահու
14400:06
Իրանի նախագահը Նիկոլ Փաշինյանին է նվիրել «ԱՄՆ-ի օգնությունը» վերնագրով գիրք (տեսանյութ)
91Երեկ, 22:30
«Փաշինյանը ներհայաստանյան զսպանակը չսեղմելու մեկ ճանապարհ ունի». Վլադիմիր Մարտիրոսյան
101Երեկ, 20:18
«Երբ պետական համակարգը հենվում է վախի, ատելության և բռնության վրա, այն ներսից դատարկվում է»․ Հրայր Կամենդատյան
107Երեկ, 18:00
«Ադրբեջանն ավելի ագրեսիվ կերպով է առաջ տանում «Արևմտյան Ադրբեջանի» թեման»․ Թաթուլ Հակոբյան
114Երեկ, 17:24