«Պարտվում ենք խայտառակվելով, քանի որ մեր պաշտպանությունը ղեկավարում են ծառայությունից խուսափածները». Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մենք պարտվում և կորցնում ենք խայտառակվելով, այլ ոչ թե, գոնե, պատվով, ինչպես կարող է լինել արժանապատիվ պարտության դեպքում...
Մենք պարտվում ենք խայտառակվելով, քանի որ մեր պաշտպանությունը ղեկավարում են ոչ միայն ժամկետային զիվորական ծառայությունից խուսափածն ու ժամկետային ծառայության ընթացքում իր հրամանատարին դանակահարածը, այլև, որ շատ ցավալի է, երբեմնի մարտական ուղի անցած մեր այն բարձրաստիճան զինվորականները, ովքեր այսօր ծառայում են ոչ թե Հայրենիքին, ինչպես երեկ էր, այլ նրանց, ովքեր Հայրենիքը դարձրել են խայտառակության թիրախ....
Ասվածի ապացույցը բզկտվող Երկիրն է, գրեթե ամենօրյա ռեժիմով բանակում արձանագրվող մահվան, վիրավորման կամ գերավարման դեպքերն ու երեկ էլ՝ թշնամու կողմից մեր երկու զիվորների առևանգումը...
Անտանելի է, երբ այս ամենից հետո կամ տիրում է համատարած անտարբերություն կամ խոսելու դեպքում, նորից «մեղադրում» են երբեմնի հզոր բանակ ստեղծողներին, ասել է թե՝ «նախկիներին»»:

«Մարդը կամ ունի հայրենիք, կամ անհայրենիք է». Հասմիկ Սողոմոնյան
4801:18
«Պատերազմը դադարեցնելու լուրից հետո զոհվեցին բոլորը». Ազատ Ադամյան
5500:54
«Կառավարության ընտրությունն է՝ խնամքի հաստատությունները թողնել առանց արտաքին հայացքի». Մուշեղ Հովսեփյան
6400:36
Բրազիլացին ձերբակալվել է ChatGPT-ով որդուն սպանելու ծրագրեր մշակելուց հետո
12700:12
«1992-ին միջազգային քաղաքական կոնյունկտուրան հարկադրեց Թուրքիային Հայաստանի վրա հարձակման փոխարեն գնալ տնտեսական ճնշման ճանապարհով». Արա Պողոսյան (լուսանկար)
5800:06
ԱՄՆ-ն կարող է լայնածավալ պատժամիջոցներ կիրառել Միջազգային քրեական դատարանի դեմ
127Երեկ, 23:48
«Եմենցիներն ապացուցում են, որ փողը և նորագույն սպառազինությունը ոչինչ են, եթե չկա պատերազմելու կամք և կազմակերպվածություն». Վարդան Ոսկանյան
61Երեկ, 23:36
«Իսկ ո՞վ ասաց, որ ամերիկյան պրոտեկտորատն ավելի լավն է, քան ռուսականը». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
62Երեկ, 22:54