«Որևէ լարվածության դեպքում առաջին հարվածը լինելու է հենց Խաչիկ գյուղի վրա». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «1974 թվականի հուլիսի 20-ին թուրքական զորքերը ներխուժեցին Կիպրոս և հույների նկատմամբ իրականացրին բռնի տեղահանում։ Անցել է 52 տարի, բայց մինչև հիմա ամեն տարի հուլիսի 20-ին Հունաստանի տարբեր վայրերում հնչում են տագնապի զանգեր' ի հիշատակ իրենց եղբայրների նկատմամբ կատարված ոճրագործության և Կիպրոսի հյուսիսային մասի գրավման։
Հույները համոզված են, որ անպայման կազատագրեն Կիպրոսը, ու դրա համար չեն մոռանում իրենց հայրենիքի մասին։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն ահաբեկչական հարձակում իրականացրեց Արցախի վրա' ավարտին հասցնելով հայերի բռնի տեղահանումը հազարամյակների հայրենիքից։
Ընդամենը 3 տարի անց' 2026-ի նույն օրը Հայաստանում մեծ շուքով նշեցին Գաթայի փառատոնը, երգեցին, պարեցին, ուրախացան սահմանամերձ Խաչիկ գյուղում' մոռացության տալով իրենց հայրենակիցների նկատմամբ կատարված ցեղասպանությունը։
Խաչիկը թշնամուց մի քանի կիլոմետր է հեռու։ Որևէ լարվածության դեպքում առաջին հարվածը լինելու է հենց Խաչիկ գյուղի վրա, և տեղի բնակիչներն են լինելու թնդանոթի զոհ։
Մոռանալով և ուրանալով հայրենակիցների վիշտը' մարդիկ նոր դուռ են բացում նոր ցեղասպանությունների համար' այս անգամ հենց իրենց նկատմամբ»:

Հռոմի պապը հայտարարել է մահապատժի անթույլատրելիության մասին
8400:54
«Բանակում գոյություն ունեն հիմնահարցեր, որոնք պահանջում են համակարգային լուծում»․ Ոսկան Սարգսյան
5600:06
Իսահակ եպիսկոպոս Պողոսյանն օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու Խաչերն ու զանգը
78Երեկ, 22:48
Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ)
77Երեկ, 21:48
Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան
106Երեկ, 21:36
Ամերիկացին փորձել է ապօրինի անցնել հայ-վրացական սահմանը, կալանավորվել է
92Երեկ, 18:00
«Լուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերն ինքնասպանություն որակելու վերաբերյալ»․ Միհրան Մախսուդյան
87Երեկ, 17:54
«Եթե պետություն կառուցելու գործում դնեինք ազգային երազանք, այլ իրականություն կլիներ մեր երկրում»․ Արա Պողոսյան
84Երեկ, 17:12