«Առավոտյան 6 զինծառայող է կորել». Վոլոդյա Հովհաննիսյան
![]() 716 Երկուշաբթի, 29 մայիսի, 2023 թ., 13:24 «Մայիսի 26-ին ադրբեջանցիների հետախուզական դիվերսիոն խումը ՀՀ ինքնիշխան տարածքից 2 զինծառայողի է գողացել ու տարել: Նրանց նկատմամբ քրգործ է հարուցել՝ տեռորիզմի ու Ադրբեջան թափանցելու հոդվածներով: Ավելին ասեմ, առավոտյան ժամը յոթին ինձ զանգահարել են ու հայտնել, որ մայիսի 29-ին Հանդ գյուղի շրջանից կորել է 6 զինծառայող. ինչպես ՊՆ-ն է սիրում ասել՝ կապը կտրվել է: Բնակիչները տեսել են՝ ադրբեջանական հետախուզական երկու խումբ մեր տարածքից գնում է դեպի Ադրբեջանի տարածք, դրանից անմիջապես հետո 6 զինծառայողները չկան»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ հայտարարել է պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը: Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ-ն մայիսի 27-ին հայտնել էր, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար: Վոլոդյա Հովհաննիսյանի հայտնած՝ 6 զինծառայողների կորելու մասին պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
11802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14500:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
191Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
213Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
146Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
273Երեկ, 23:12
