Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ձեր ձայնը մի՛ բարձրացրեք», «ինձ մի՛ ընդհատեք». բանավեճ՝ Քոչարյանի ու Խաչատրյանի միջև

«Ձեր ձայնը մի՛ բարձրացրեք», «ինձ մի՛ ընդհատեք». բանավեճ՝ Քոչարյանի ու Խաչատրյանի միջև
461
Երկուշաբթի, 29 մայիսի, 2023 թ., 16:30

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բանավեճ տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի և ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի միջև: «Այն, ինչ ասաց պարոն Քոչարյանը, ավելի մեծ քննադատություն ոստիկանության հասցեին, չէի պատկերացնում: Մարդն ասում է՝ 6 ոստիկան աչքերը փակեց խախտմանը, մենակ մեկը կանգնեցրեց, այսինքն՝ 7-ից 6-ը, ըստ պարոն Քոչարյանի, իրավունք չունի ուսադիր կրի... Էդ մեկն ինչո՞ւ եք ուզում խրախուսվի»,- դիմելով Անդրանիկ Քոչարյանին՝ ասաց Արթուր Խաչատրյանը: Քոչարյանը հորդորեց Խաչատրյանին չաղավաղել իր խոսքերը: «Դրա համար էլ բոլորը փոխվեցին»,- ասաց Քոչարյանը: «Բոլորը որ փոխվեցին նոր ասացիք. փոխվելը ոչ մի բան չի նշանակում»,- արձագանքեց Խաչատրյանը:

Ավելի վաղ Անդրանիկ Քոչարյանը պատմել էր՝ ինչպես են պարեկներին «փորձելու» համար գերազանցել արագությունը: