Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Արա Ֆիդանյանը՝ ոստիկանի՝ «Նիկոլը բոլորինս է» արտահայտության մասին

Արա Ֆիդանյանը՝ ոստիկանի՝ «Նիկոլը բոլորինս է» արտահայտության մասին
298
Երկուշաբթի, 29 մայիսի, 2023 թ., 17:06

ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սարդարապատի ճանապարհին ոստիկանի՝ «Նիկոլը մեր բոլորինն ա» արտահայտությանը և պատասխանելով լրագրողի հարցին՝ ոստիկանի առաքելությունը դա՞ է, որ քաղաքացուն պարտադրի իշխանական հայացքներ ունենալ, նշել է, որ մասնավոր դեպքի հետ կապված մեկնաբանություն չի կարող տալ. «Ձեզնից եմ լսել, որ նման ինչ-որ հանգամանք կա: Ոստիկանությունը մշտապես իրականացրել է օրենքով իր վրա դրված գործառույթը, այն է՝ հասարակական կարգի, անվտանգության ապահովումը»,- ասել է պաշտոնյան: