«Տավուշի մարզի դպրոցներում դրամահավաքությունը մեծ չափերի է հասել». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տավուշի մարզից սոցիալապես անապահով ընտանիքների ծնողները ինձ դժգոհել են,որ դպրոցական «Վերջին զանգի» կապակցությամբ դպրոցներում մեծ չափերով դրամահավաքություն է եղել։ Այդ փողահավաքությունը կատարվում է ծնողական կոմիտեների նախաձեռնությամբ, սակայն ծնողական կոմիտեները դպրոցների տնօրենության հետ այդ գործում ներդաշնակ են գործում։ Ծնողների վկայությամբ՝ որոշ դպրոցներում ավարտական դասարանի դասղեկին ծրարով փող է տրվում։ Սոցիալապես անապահով ծնողները դժգոհում են, որ «Վերջին զանգի» կապակցությամբ իրենց զավակների համար գնված շորերի փողին գումարվում են ավարտական ճոխ քեֆի, դպրոցի տնօրենի, դասարանի դասղեկի համար գնված նվերների, տեսանկարահանման և այլ ծախսերի գումարները։
Ոչ ավարտական դասարանների աշակերտների անապահով ծնողներն էլ դժգոհում են աշակերտների տարեվերջյան էքսկուրսիաների թանկ գներից։
- Ամեն տարի մարտի 8-ի, ապրիլի 7-ի, սեպտեմբերի 1-ի, ուսուցչի օրվա կապակցությամբ ծնողներից հազարական դրամ են հավաքում դասղեկի համար ծաղիկ գնելու նպատակով , 30 ծնողից հավաքված 30 հազար դրամով ինչքա՞ն ծաղիկ են գնում,- դժգոհում են ծնողները։
Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշումով 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին մայիսի 22-ին տեղեկատվական հարցում եմ ուղարկել, հարցնելով, թե «Վերջին զանգի» կապակցությամբ մարզի դպրոցների շրջանավարտները միջինը ինչքա՞ն ծախս են կատարել։ Մարզպետ Հայկ Ղալումյանը խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը՝ մինչ օրս չի պատասխանել հարցապնդմանս»:

Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի ՔՊ-ական տնօրենը պատից հանել է հերոսների փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը
48024.09.2026, 20:42
«Սանիտարահիգիենիկ պայմանների վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրության արդյունքները խոսուն են»․ Քրիստինա Վարդանյան
57223.09.2026, 16:12
«ՀՀ-ում դպրոցը եղել է իշխանության ներկայացուցիչների պարապ մնացած հարսների ու դուստրերի աշխատանքի տեղավորման վայր»․ Նիկոլ Փաշինյան
81519.09.2026, 21:54
«Հանրակրթական 14 դպրոցի շենք նորոգման կարիք ունի»․ Ոսկան Սարգսյան
86418.09.2026, 16:30
«Ափսոս նոր սերունդը, որ ձեր նմանների կերպարն է ամեն օր տեսնում». Աննա Կոստանյան
86518.09.2026, 14:36
«Ծրագրերն անիմաստ ծանրաբեռնում են, իսկ դասագրքերն առարկաների հետ համահունչ չեն»․ Նարինե Կիրակոսյան
92717.09.2026, 02:06
«Ուսուցիչը պետության չլուծած խնդիրների քավության նոխազը չէ»․ Լիլիթ Գալստյան
80616.09.2026, 15:48
«Հարգելի՛ աշակերտներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք». Սևակ Խաչատրյան (տեսանյութ)
76516.09.2026, 13:42