«Հիասթափեցնող է, որ ԵՄ-ն՝ ի դեմ Շառլ Միշելի, օգտագործում է «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթը». Գեղամ Ստեփանյան

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրել է. «Խիստ հիասթափեցնող է, որ Եվրոպական Միությունը՝ ի դեմս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդին դիմում է «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթով՝ անտեսելով ինքնորոշման հիմնարար և անօտարելի իրավունքի իրացման վրա հիմնված Արցախի պետականության տասնամյակների գոյության փաստը։
Նման ձևակերպումները, որոնք դիտավորյալ են արվում աշխարհում մարդու իրավունքների արժեքները պաշտպանող Միության կողմից, ոչ միայն վիրավորում են արցախցիների զգացմունքները, այլև կործանարար ազդեցություն են ունենում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա՝ անտեսելով դրա հիմնական շահառուի՝ Արցախի ժողովրդի իրավունքները։
Արցախի ժողովրդի կամքն ու շահերն անտեսելը, Լեռնային Ղարաբաղ տերմինը օգտագործելուց դիտավորյալ խուսափելը միանշանակ չեն նպաստում ԵՄ-ի նախաձեռնությամբ ընթացող խաղաղ բանակցություններին, այլ ճանապարհ են հարթում ժողովրդավարության կայուն մակարդակ ունեցող Արցախի բռնի հպատակեցմանը հայատյաց ու ավտորիտար պետությանը՝ Ադրբեջանին»։

Եվրոպական մթերային խանութներում քիբերհարձակման պատճառով սառցարաններում ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է
3220:55
«Թե բա՝ եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականությանը». Մհեր Հակոբյան
3320:36
«Քո ակնոցների ոսպնյակները փոխելու ժամանակն է». Արսեն Թորոսյանը՝ գնաճը մատնացույց անող լրագրողին (տեսանյութ)
5619:54
Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
5519:42
«Ո՞վ ասաց Հայաստանում աշխատատեղեր չկան, բա էդ 840 հազարը որտեղից են, լուսնի՞ց». Արսեն Թորոսյան (տեսանյութ)
7318:54
ՆԱՍԱ-ի անձնակազմը «վերադարձել է Մարսից»՝ մեկուսացման պայմաններում 378 օր անցկացնելուց հետո (տեսանյութ)
14618:37
ԱՄՆ-ն կվերանայի հակամարտությունը դադարեցնելու իրանական առաջարկը. Al Jazeera
11218:13
«Binance-ի օգտատերերը հաքերային հարձակումից հետո գրեթե 5 միլիարդ դոլար են դուրս բերել»․ #FT
16817:01