Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում

2026 թվականի հոկտեմբերի 26-ից 31-ը Շվեդիայում անցկացվել է «Hotel Stockholm North by First Hotels Young Talent» շախմատի շրջանային մրցաշարերի շարքը, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Մրցաշարերում հաջող հանդես են եկել գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը և վարպետության թեկնածու Համլետ Անտոնյանը։Գևորգ Հարությունյանը «GM2610-3110 - I» մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 5.5 միավոր, զբաղեցրել 2-րդ հորիզոնականը և իր վարկանիշը բարելավել 17 կետով։
Սարգիս Մանուկյանը «GM2610-3110 - II» մրցաշարում լրացրել է միջազգային վարպետի իր վերջին՝ երրորդ նորման։ Սարգիս Մանուկյանը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր, զբաղեցրել 3-րդ հորիզոնականը և իր վարկանիշը բարելավեց 37 կետով՝ հաղթահարելով միջազգային վարպետի կոչում ստանալու համար անհրաժեշտ 2400 վարկանիշային շեմը։
Համլետ Անտոնյանը (մարզիչ՝ գրոսմայստեր Գևորգ Հարությունյան) «IM2610-3110» մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 6 միավոր, զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը և իր վարկանիշը բարելավել 50 կետով՝ հաղթահարելով ՖԻԴԵ-ի վարպետի կոչում ստանալու համար անհրաժեշտ 2300 վարկանիշային շեմը։

Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
3321:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
11114:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
185Երեկ, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
182Երեկ, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
30531.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
38630.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
187527.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
62827.10.2026, 19:30