Երկուշաբթի, 02 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Թե բա` եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականությանը». Մհեր Հակոբյան

«Թե բա` եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականությանը». Մհեր Հակոբյան
57
Այսօր, 20:36

Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թե բա՝ եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականությանը...
...705 թ-ի գարնանը տեղի ունեցած Դրաշպետի ճակատամարտում կրած պարտությունը, որը գործնականում ոչնչացրեց Արևելքում գործող Բյուզանդական կայսրության դաշտային բանակը, առաջին հերթին ծանր ռազմական հետևանքներ ունեցավ հենց կայսրության համար։ Ջախջախված ռազմական մեքենան, ըստ էության, դադարեց գործել, իսկ օպերատիվ նախաձեռնությունը կրկին անցավ Արաբական խալիֆությանը։ Սակայն պարտությունն ունեցավ նաև ծանր քաղաքական հետևանքներ՝ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԱՐԴԵՆ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ։
Իրոք, կայսրության խաղից դուրս գալուց հետո, ընդ որում, դատելով ըստ ամենայնի՝ ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿՈՎ, Արմինիայի I ապստամբությունը (702-705) սկսած հայերը կրկին մեն-մենակ մնացին Արաբական խալիֆության դեմ։ Վերջինիս բանակն այդ ժամանակ Հայկական բանակից արդեն գրավել էր Ջուղան (Սյունիք, Գողթն գավառ, Արաքսի ձախ ափին) և Նախիջևանը։ Ստեղծված պայմաններում հայերը որոշեցին բանակցություններ սկսել պաշտոնական Դամասկոսի հետ՝ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ ցանկացած կերպ և հնարավորինս քիչ կորուստներով ԱՎԱՐՏԵԼՈՒ նպատակով։
Բանակցություններն սկսվեցին։ Հայկական կողմը ներկայացնում էր ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ Սահակ III Ձորափորցին (677-705), իսկ պաշտոնական Դամասկոսի անունից հանդես էր գալիս Մուհամմեդ իբն Մրվանը, որը լավ ծանոթ էր Հայաստանում պատերազմ վարելու դժվարություններին։ Հաշտության պայմանները քննարկելու նպատակով Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղևորվեց դեպի Ասորիք։ Սակայն նա այդպես էլ չհասցրեց հանդիպել Մուհամմեդ իբն Մրվանի հետ. նախատեսված հանդիպումից ընդամենը մի քանի օր առաջ վերջինս ԿՆՔԵՑ ԻՐ ՄԱՀԿԱՆԱՑՈՒՆ։
Այնուհանդերձ, հայրենանվեր այս կաթողիկոսը, նույնիսկ մահվան շեմին գտնվելով, չէր մոռացել սեփական ազգի առաջ ունեցած պարտավորությունների մասին։ Նա հատուկ նամակ կազմեց և հրամայեց մահից հետո այն դնել դագաղում գտնվող իր ԴԻԱԿԻ ՁԵՌՔՈՒՄ։ Արդյունքում՝ Մուհամմեդ իբն Մրվանը, որը Խառան հասավ այն ժամանակ, երբ Սահակ III Ձորափորցին արդեն մահացել էր, այցելեց հանգուցյալին և ծանոթացավ նրա ձեռքում գտնվող առաջարկին։ Դրանից ևս ազդված՝ նա համաձայնություն տվեց հաշտություն կնքելուն։
Այսպիսով, փոխադարձ զիջումների հիման վրա հաշտություն կնքվեց, նախկին վիճակը վերականգնվեց, և Արմինիայի I ապստամբությունն ավարտվեց»:

Աղբյուրը`   Մհեր Հակոբյան