Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Ինչպես է Ադրբեջանն ականանետից կրակում Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ

Ինչպես է Ադրբեջանն ականանետից կրակում Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ
616
Երեքշաբթի, 30 մայիսի, 2023 թ., 19:00

Արցախի պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես է Ադրբեջանի զինված ուժերը ականանետերից կրակում Արցախի ՊԲ դիրքերի վրա:
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ականանետ։

Ժամը 11։40-ի սահմաններում ադրբեջանական կողմը նախնական տվյալներով 60 մմ տրամաչափի ականանետից 7 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։

Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Մայիսի 30-ի ժամը 13։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։