«Ադրբեջանը ԵՄ պնդմամբ ստիպված եղավ համաձայնել Քիշինևում հանդիպմանը». Արամ Սարգսյան
![]() 319 Երեքշաբթի, 30 մայիսի, 2023 թ., 22:42 «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը գրել է. «Վաշինգթոնյան հանդիպումից հետո ադրբեջանական կողմը հայտարարեց, որ իրենք համաձայնություն չեն տվել Քիշինևում հանդիպմանը, հետո ԵՄ պնդմամբ ստիպված եղավ ընդունել, որ համաձայնել է։ Ալիևի լաչինյան հայտարարությունները և ադրբեջանական ԶՈւ կեղծ հաղորդագրությունները Քիշինևում հանդիպումից առաջ փորձ են՝ վախեցնել միջնորդներին ու հակառակորդ կողմին նոր պատերազմով, առավելագույնը ստանալու ակնկալիքով, կամ արհեստական լարելով իրավիճակը՝ չեղարկել Քիշինևում հանդիպումը։ Ալիևի այդ վարքագիծը հիմնավորում է, որ ՀՀ-ին ձեռնտու է միմիայն ԱՄՆ և ԵՄ ընդլայնված կազմով բանակցությունների ձևաչափը, մնացած բոլոր հարթակները, ներառյալ Շառլ Միշելինը, կամ կողմնակալ են, կամ հղի են ապակայունացնող ինքնադրսևորումներով։ Դրական է, որ ԱՄՆ-ը խնդրի միջազգային չափանիշներով լուծման ցանկություն և ներուժ ունի, և ՀՀ-ն, ԵՄ բարեկամ երկրների դրական վերաբերմունքից օգտվելով, խնդիրը պետք է պահի ԱՄՆ-ի ազդեցության դաշտում»։ Աղբյուրը` Արամ Սարգսյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
