«Հայաստանը պետք է հրաժարվի Փաշինյանից. նա մոտեցնում է կործանումը». Արմեն Բաղդասարյան
![]() 325 Չորեքշաբթի, 31 մայիսի, 2023 թ., 00:12 «Ալիևին այդ բանակցային գործընթացը խաղաղության հասնելու համար չի պետք, պետք է հաջորդ պատերազմը լեգիտիմացնելու համար: Նա անում է ամեն ինչ, որպեսզի բանակցությունները ձախողվեն, և միջազգային հանրության աչքում ձախողման մեղավոր հռչակվի հայկական կողմը, և դա այդ հերթական քայլն էր: Այսինքն՝ պետք չէ ակնկալել, որ Ադրբեջանին խաղաղություն է պետք, նրանց պետք է օգտվել այս իրավիճակից և առավելագույնը պոկել, ինչն առայժմ հաջողվում է: Հետևաբար՝ քանի դեռ հաջողվում է, նա շարունակելու է տորպեդահարել և Հայաստանի իշխանությունների ցանկացած զիջման դիմաց նորանոր զիջումներ է առաջ քաշելու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը: Միջազգային հանրությունը, ըստ նրա, տեսնում է այն, ինչ ցանկանում է տեսնել. «Միջազգային հանրությունն այս իրավիճակում Հայաստանին օգնելու կամ տարածաշրջանում կայուն, տևական խաղաղության հասնելու որևէ շահ չունի, դրա համար էլ ոչ թե միջազգային հանրությունը, այլև իրենց դիտորդները շատ հաճախ չեն տեսնում, ասում են նաև, որ իրենք խնդիր էլ չունեն տեսնելու և պարտավոր չեն լինել ամեն տեղ, որտեղ միջադեպեր են լինում: Սա հասկանալի է, թե ինչու է արվում, որովհետև մեծ հաշվով, Արևմուտքի նպատակը մեր տարածաշրջանում ոչ թե խաղաղություն հաստատելն է, այլ մեր տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելը: Դա կլինի խաղաղությա՞ն, թե՞ պատերազմի միջոցով, այլ հարց է, գուցե այո, նրանք շատ անկեղծ են, համակրում են մեզ, գուցե կցանկանային, որ Ռուսաստանն այստեղից դուրս մղվեր խաղաղ ճանապարհով, բայց եթե դա չստացվի, լինի պատերազմով, իրենք էլի դեմ չեն լինի: Իրենց համար կարևոր խնդիր է մեր տարածաշրջանում Ռուսաստանի համար երկրորդ ճակատ բացելը և հետագայում Իրանի դեմ ինչ-որ գործողությունների համար ավելի հարմար պլացդարմ ստեղծելը»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
