«Մի պահ հիշեք, որ Արցախում շուրջ 6 ամիս շարունակվող շրջափակման պայմաններում 30 հազար երեխա է ապրում». Ռուբեն Վարդանյան

ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր, երբ բոլորդ Հայաստանում և այլուր նշում եք Երեխաների պաշտպանության օրը, մի պահ հիշեք, որ Արցախում արդեն շուրջ վեց ամիս շարունակվող շրջափակման պայմաններում 30 հազար երեխա է ապրում:
30 ՀԱԶԱՐ ԵՐԵԽԱ, որոնք զրկված են իրենց ամենակարևոր իրավունքներից, 30 ՀԱԶԱՐ ԵՐԵԽԱ, որոնք ապրում են ադրբեջանական մշտական սպառնալիքների ու ագրեսիայի պայմաններում, որոնք ի տարբերություն աշխարհի շատ երկրներում ապրող իրենց հասակակիցների, արդեն զգացել են ինչ է շրջափակումը, ինչ է ցուրտը, ինչ է թերսնումը և մեծերի նման գիտեն, ինչ է նշանակում հայրենիքից, իրենց ընկերներից, իրենց տնից զրկվելու վտանգը...
Այն անհատներին, կազմակերպություններին, հատկապես՝ երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին, մինչև գեղեցիկ խոսքերով տեքստեր և լուսանկարներ հրապարակելը, կոչ եմ անում հիշել Արցախի երեխաների մասին, մի կողմ թողնել հերթապահ բառերը ու մտածել, թե ինչ պետք է անեն արդեն վեց ամիս շարունակ Արցախի երեխաների խախտվող իրավունքները պաշտպանելու համար:
Ես նայում եմ Արցախի երեխաների աչքերին և հսկայական պատասխանատվություն եմ զգում նրանց առջև։ Ես՝ Ռուբեն Վարդանյանս, պատասխանատու եմ, որ այս երեխաները շարունակեն մեծանալ այստեղ, կրթություն ստանան, գտնեն իրենց երջանկությունը, ստեղծեն ընտանիքներ և կյանք տան հայության նոր սերունդների։ Եվ յուրաքանչյուր ոք, ում համար թանկ են Արցախն ու նրա զավակները, ում համար իսկապես կարևոր են երեխաների իրավունքները, պետք է անձնական պատասխանատվություն կրի Արցախի երեխաների ապագայի համար»:

Երգում է Գագիկ Սուրենյանը (տեսանյութ)
7009:42
«Տարբերությունը գաղափարի ընկալման մեջ է»․ Նաիրի Հոխիկյան
6809:24
Սպասվում է կարճատև անձրև, առանձին վայրերում՝ նաև կարկուտ (լուսանկար)
6608:24
Կարկուտ՝ ՀՀ տարբեր շրջաններում (տեսանյութ)
163Երեկ, 23:18
«Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները»․ Լևոն Ազիզյան
156Երեկ, 22:30
ՍԴ-ն հրապարակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
181Երեկ, 18:00
«Ցանկացած երկրից կախվածությունը համարում եմ Հայաստանի համար ինքնիշխանության դեմ քայլ»․ Արա Պողոսյան
179Երեկ, 17:48
«Նախատեսված էր կառուցել 17 նոր ջրամբար, միայն Վեդու ջրամբարն է կառուցվել»․ Ոսկան Սարգսյան
141Երեկ, 17:12