Ինչպես իշխանությունները Հայկ Ստեփանյանին փրկեցին 2-5 տարվա ազատազրկումից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպե՞ս քաղաքական իշխանությունները դեռևս արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի օգնական, բոլորին հայտնի «հեղափոխության պահապանների» ներկայացուցիչ Հայկ Ստեփանյանին փրկեցին 2-5 տարվա ազատազրկումից։
Բանն այն է, որ 2020 թվականի հունիսի 21-ին Աշտարակ քաղաքի ճանապարհին Հայկ Ստեփանյանը մեքենայի ազդանշանով ճանապարհ էր ուզել Գոռ Բաղդասարյանից, սակայն ճանապարհին բեռնատար լինելու պատճառով վերջինս չի կարողացել ճանապարհ տալ, որից հետո Հայկ Ստեփանյանը երիտասարդներին մեքենայից դուրս է հրավիրել, հնչել էին հայհոյանքներ, և «հեղափոխության պահապանները» ծեծել էին երիտասարդին։
Այս դեպքը ունեցել էր շարունակություն. ծեծի ենթարկված Գոռ Բաղդասարյանը հանդիպման էր կանչել Հայկ Ստեփանյանին ու իրեն ծեծելու համար համարժեք պատասխան տվել։ Արդյունքում, միջին ծանրության վնասվածք հասցնելու համար մեղադրյալի աթոռին էին հայտնվել ԱԻՆ նախարարի օգնական Հայկ Ստեփանյանը և մյուս երիտասարդները։ Ի դեպ, նրանց սպառնում էր 2-5 տարվա ազատազրկում։ Եվ, ահա, մեզ հայտնի դարձավ, որ դատարանը, որպեսզի փրկի քաղաքական իշխանության «սրտի օգնական» Հայկ Ստեփանյանին, քննեց գործը ու որոշեց կարճել։
Ստեփանյանը առաջին անգամ չէ, որ «ռազբորկաների» կիզակետում է։ «Սուրմալու»-ի ողբերգական օրերին, տեսախցիկների առաջ մաքուր, չփոշոտված հագուստով ու փայփլուն կոշիկներով լուսանկարվելուց ու դրանք տարածելուց բացի, նա նախարար Արմեն Փամբուխչյանի, փոխնախարար Արտյուշ Գրիգորյանի հետ փրկարարների համար ջուր տանելու հորդոր հնչեցրած քաղաքացիներից մեկի հետ հարց-պատասխանի մեջ էր մտել: Ավելին, 2021 թվականին իշխանական խմբակցության պատգամավորները բարձրաձայնում էին այն հարցը, որ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի ծեծկռտուքի գործով անցնող, «Ազատություն» ռադիոկայանի վրա հարձակված մարդը չի կարող պատգամավորի օգնական աշխատել:
Եվ որպեսզի ընդդիմությունն էլ Ալեն Սիմոնյանի դեմ չօգտագործի «հեղափոխության պահապանների» հիմնադիրներից մեկի՝ ԱԺ-ում աշխատելու փաստը, քանի որ նա էլ ձվերով հարձակվել էր «Հայելի» ակումբի վրա, Հայկ Ստեփանյանը հեռացվեց ԱԺ-ից, մտավ ԱԻՆ, իսկ հիմա էլ մաքրվեց քրեական գործից»:
Մանրամասները՝ թերթի համարում:

ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3510:00
«ԱՄՆ-ն և ԱԷՄԳ-ն կօգնեն Իրանին ոչնչացնել հարստացված ուրանի պաշարները»․ Վենս (տեսանյութ)
9209:32
«ԿԸՀ-ի արածն իշխանության յուրացման դասական օրինակ է»․ Սուրեն Սահակյան
4309:30
Միքայել Մելքումյանը խզել է կապերը ԲՀԿ-ի հետ․ «Հրապարակ»
7409:12
Դանիել Իոաննիսյանն ու «Անկախ դիտորդը» դատարանում են՝ ընդդեմ Աննա Հակոբյանի. «Ժողովուրդ»
6009:06
Փաշինյանն այսօր կգնա ԱԺ. «Ժողովուրդ»
4909:00
«Ինչո՞ւ են փորձում այս ամենը ներկայացնել օրինականության տեսանկյունից, երբ այն օրենքի հետ որևէ աղերս չունի». Վարդուհի Սարգսյան
6806:06
«Երկու օլիգարխները և երկու նախկին նախագահները մի բան չեն հասկանում». Հայկ Մարտիրոսյան
8305:18