Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Թուրքերը հայերին թողել էին ընդամենը Սևանում լողանալու տեղ». Դավիթ Ֆիդանյան

«Թուրքերը հայերին թողել էին ընդամենը Սևանում լողանալու տեղ». Դավիթ Ֆիդանյան
397
Երկուշաբթի, 05 հունիսի, 2023 թ., 02:06

Լրագրող Դավիթ Ֆիդանյանը գրել է. «Թուրքերը հայերին թողել էին ընդամենը Սևանում լողանալու տեղ:
1918թ. հունիսի 4-ին Բաթումում հայկական կողմի և Օսմանյան Թուրքիայի միջև կնքվել էր այսպես կոչված Հաշտության և բարեկամության խայտառակ պայմանագիրը: Հայկական կողմը չէր ունենալու երկաթուղի: Կազմալուծվում էին բոլոր զիված ջոկատները՝ ներառյալ Անդրանիկինը: Արգելվում էր առհասարակ ստեղծել հակաթուրքական ջոկատներ: Պայմանագրով Հայաստանը դարձել էր 10 հազար քռ կմ ունեցող սուբյեկտ Երևանի գավառի մի մասով ու Սևանի ափով: Պատահական չէ, որ այդ ժամանակվա միջազգային դիվանագետներից մեկը նշել էր, որ թուրքերը հայերին թողել էին ընդամենը Սևանում լողանալու տեղ: Բաթումի խայտառակ պայմանագիրը այդ ժամանակվա Թիֆլիսում գործող և թուրքերի առջև կզած հայկական էլիտայի գործունեության արդյունքն էր, որը ի տարբերությունը կռվող ռազմակալ էլիտայի՝ գերադասում էր օր առաջ բավարարել թուրքական բոլոր պայմանները և պայմանագիր կնքել»:

Աղբյուրը`   Դավիթ Ֆիդանյան