Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ես ասում էի՝ ծնողներին նույնպես երկար են պատանդ պահելու». Նաիրա Մելիքյան

«Ես ասում էի՝ ծնողներին նույնպես երկար են պատանդ պահելու». Նաիրա Մելիքյան
410
Երկուշաբթի, 05 հունիսի, 2023 թ., 18:42

«Այն ժամանակ, երբ որ կարծիքներ էին հնչում, որ եթե ծնողները ակցիաները դադարեցնեն և գնան տուն, ապա Գայանեին շատ կարճ ժամանակում բաց կթողնեն, ես ասում էի, որ իրենք ծնողներին նույնպես երկար են փորձելու պատանդ պահել, որպեսզի այսպես դատարանների պատերի տակ մենք ամբողջ օրը վազվզենք: Եթե նրանք ինչ-որ խոստում էլ տվել են, ապա դա իրատեսական չէի համարում, ուստի ինձ համար այն, ինչ-որ եղավ, սպասելի էր»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը:

Հիշեցնենք՝ դատարանը Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով 1 ամիս 15 օր ժամկետով կալանավորեց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Մարտիրոսյանին։

«Ես ասում էի՝ ծնողներին նույնպես երկար են պատանդ պահելու». Նաիրա Մելիքյան