Տղամարդը սպառնացել է մարտական նռնակները պայթեցնել ու սպանել ընտանիքի անդամներին

Երեկ՝ հունիսի 8-ին, ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգողն առանց հստակ ինչ-որ բան ասելու, անհասկանալի բառեր է հնչեցրել։ Օպերատիվ կառավարման կենտրոնի ծառայողը լսել է կնոջ և երկու տղամարդու վիճաբանության, բղավոցի ձայներ։ Լսել է նաև, որ տղամարդկանցից մեկն ասում է, որ մյուսի մոտ նռնակ կա, ապա հեռախոսազանգն ընդհատվել է։ Զանգահարողը չի հայտնել, թե որտեղից է ահազանգել։ Կարճ ժամանակում պարզվել է, որ ահազանգը հնչել է Գեղարքունիքի մարզից: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած իրավապահները պարզել են, որ 40-ամյա Կառլեն Մ-ն և 45-ամյա Արտյոմ Մ-ն հաճախակի վիճաբանություն են ունենում ընտանիքում, ծեծում, բռնություն կիրառում, երբեմն էլ սպառնում են, որ նռնակով կպայթեցնեն։ Եվ երեկ, ժամը 20։00-ի սահմաններում, Արտյոմ Մ-ն 2 նռնակը ձեռքին, գինովցած վիճակում մտել է տուն, ծեծի ենթարկել ընտանիքի անդամներին և սպառնացել, որ նռնակներով կպայթեցնի ու կսպանի նրանց։ Ապա իր հոր՝ Կառլեն Մ-ի, և եղբոր՝ Աբրամ Մ-ի, դիմադրությանը հանդիպելով, դուրս է եկել տնից։ Արտյոմ Մ-ն հայտնաբերվել և ձերբակալվել, ապա տեղափոխվել է Ոստիկանության Մարտունու բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Մարտունու քննչական բաժին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

««Վիվա Արմենիա»-ի աշխատակիցը գործընկերոջ պարանոցը կտրել է բարև չտալու պատճառով»․ Լիա Սարգսյան
10217:42
Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա 4 զոհ
10817:12
Քաղցրաշենի մանկապարտեզում օձեր են հայտնվել
7716:12
Սուդանում ոսկու հանքի փլուզման հետևանքով 60 մարդ է զոհվել
19914:37
Հրկիզել են Արմավիրի մարզային քննչական վարչության շենքը
9413:30
NBC Los Angeles-ի ուղղաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել (տեսանյութ)
24710:37
Հրաձգություն Ստամբուլում․ կան զոհեր (տեսանյութ)
483Երեկ, 16:55
ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում ամերիկյան ԱԹՍ է խոցել
594Երեկ, 10:43