«Մարդիկ, որ պետք է բանտում լինեին, Նիկոլը համազգեստ ու գալստուկ է բաժանել». Սևակ Հակոբյան
![]() 228 Ուրբաթ, 09 հունիսի, 2023 թ., 14:24 Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը գրառում է կատարել իր էջում՝ կցելով տեսանյութ. «Մի քանի օրվա լրահոսն եմ կարդում՝ հերթականությամբ։ ՔՊ-ական գյուղապետը ծեծել է այսինչ գյուղի բնակիչին։ Գյումրիում ՔՊ-ական գործարարը, ավագանու ՔՊ-ական անդամի ևս երկու հոգու հետ ծեծել է իր տունը վերանորոգող արհեստավորին ու հրազենով վիրավորել։ Հաջորդն օրը, էլի մամուլը գրում է՝ Երևանի կենտրոնում խմբակային ծեծ է տեղի ունեցել, որն իրավապահները փորձել են թաքցնել։ Ծեծողների մեջ է Կենտրոնի թաղապետը։ Բնականաբար՝ ՔՊ-կան կլինի։ Երկու օր անց կարդում ենք՝ Դիլիջան քաղաքի քրեականի պետը հյուրանոցներից մեկում ծեծի է ենթարկում 16-ամյա անչափահաս տղային: Պարզվում է՝ դեպքը եղել է 2 ամիս առաջ, բայց կոծկել են։ Դրանից երկու օր անց․ Երևանի Սարյան փողոցում բերետավորը երիտասարդին ձեռքի մի հարվածով տապալում է գետնին, երիտասարդը ուշագնաց է լինում։ Ու ընդամենը ծառայողական լիազորություններն են դադարեցնում։ Չեն կալանավորում։ Չէ, ինչո՞ւ կալանավորեն, Նիկոլի սիրած բերետավորներից ա։ 44-յա պատերազմում զոհված Ժորայի մայրը՝ տիկին Գայանե Մարտիրոսյանը Աշոտիկին ընդամենը փորձում էր տաներ Եռաբլուր, մենակով, ինքը ղեկին նստած, կալանավորել են, թե բա առևանգման փորձ ես արել, բերետավորը ֆորմի մեջ, բերետն էլ գլխին, ուսադիրներն էլ վրան, թեթև քեֆը լավ երիտասարդին սամասուդ է անում, ոչ մի բան։ Հաջորդ դեպքը․ ՔՊ-ական պաշտոնյան էնքան է հղփացել, էնքան անպատժելի է դարձել, որ գյուղացիները ստիպված փողոց են փակում, որ արդարադատությունը տեսնի։ Ասում են՝ տառերն անգամ չի ճանաչում, անգրագետ է, բայց ինչ է թե ՔՊ-ան է, աշխատում է պետ, ունի աշխատասենյակ, Նիկոլի նկարն էլ խփել է գլխավերևում, երևի մտածում է, որ ամենաթողության անձնագիր է դա ու ման է գալիս դուբինկայով, բալոնչիկով։ Աղբյուրը` Սևակ Հակոբյան |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52
