Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ինքներդ հաշվեք, թե ինչքան ժեխ դեռ «իր տեղը» չի գտել». Հեքիմյան

«Ինքներդ հաշվեք, թե ինչքան ժեխ դեռ «իր տեղը» չի գտել». Հեքիմյան
254
Երկուշաբթի, 12 հունիսի, 2023 թ., 21:42

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուղիղ երկու տարի առաջ այս օրը Փաշինյան Նիկոլն ասաց, որ «բոլոր ժեխերին պետք ա ցույց տանք իրենց տեղը»:
Այժմ եկեք հաշվենք:
Դիցուք, եթե յուրաքանչյուր 10 րոպեում 1 ժեխին «իր տեղը» ցույց տրվեր, ապա կստացվեր, որ 1 ժամում 6 ժեխ կընկներ «իր տեղը»: Ըստ այդմ, օրական՝ 24*6=144, ամսական՝ 30*144=4320, տարեկան՝ 12*4320=51840 ժեխ պետք է գտնեին «իրենց տեղը»: Քանի որ Փաշինյան Նիկոլի դարակազմիկ մտքից անցել է ուղիղ 2 տարի, ապա պարզ թվաբանական գործողությամբ ստանում ենք, որ 2*51840=103680 ժեխ արդեն «իր տեղում է»: Այժմ, կրկին պարզ թվաբանական գործողությամբ, ինքներդ հաշվեք, թե ինչքան ժեխ դեռ «իր տեղը» չի գտել:
Ճիշտ պատասխանը գնահատվելու է սրտիկով»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան