Հայտնի է՝ որքան ժառանգություն է թողել Բեռլուսկոնին
![]() 291 Երկուշաբթի, 12 հունիսի, 2023 թ., 23:42 Իտալիայի նախկին վարչապետ Բեռլուսկոնին, ով մահացել է հունիսի 12-ին երկարատև հիվանդությունից հետո, թողել է 4 միլիարդ եվրոյի ժառանգություն, հայտնում է Corriere della Sera-ն։ Ըստ հրապարակման՝ նախկին վարչապետն ուներ ավելի քան 10 վիլլա, մի քանի բնակարան, զբոսանավեր, ինքնաթիռներ, ուղղաթիռ։ Բացի այդ, Բեռլուսկոնին եղել է Fininvest մեդիա հոլդինգի սեփականատերերից մեկը, որի տնօրենը քաղաքական գործչի դուստր Մարինան է։ Բեռլուսկոնիին պատկանում էր բաժնետոմսերի 61%-ը։ Հաղորդվում է, որ Բեռլուսկոնին բիզնեսից օրական ստանում էր 170 հազար եվրո, իսկ ֆիրմայի զուտ եկամուտը 2021 թվականին կազմել է գրեթե 5 միլիարդ։ Բացի այդ, նախկին վարչապետին էր պատկանում «Մոնցա» ֆուտբոլային ակումբը, իսկ մինչև 2017 թվականը՝ միլանյան թիմի բաժնետոմսերի 99,93%-ը։ Սակայն Բեռլուսկոնին 740 միլիոն եվրոյով վաճառել է «Միլանի» բաժնետոմսերը չին-ամերիկյան Rossoneri Sport Investment Lux կոնսորցիումին։ Քաղաքական գործչի ժառանգությունը կներառի նաև ներդրումներ Satispay և Soldo ֆինանսական թվային ընկերություններում: Forbes ամսագիրը Բեռլուսկոնիի կարողությունը գնահատել էր 7 միլիարդ դոլար։ Հիշեցնենք, որ Սիլվիո Բեռլուսկոնին մահացել է հունիսի 12-ին 87 տարեկան հասակում։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
